5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ավաչա ծովածոցում

5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ավաչա ծովածոցում

Շաբաթ առավոտյան 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավաչինսկի ծովածոցում, Պետրոպավլովսկ-Կամչատսկի որոշ շրջաններում մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Փրկարարների օպերատիվ խմբերը զննում են սոցիալապես նշանակալի օբյեկտներ և շինություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասներ չկան։

Ավելի ուշ ԱԻՆ տարածքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկրաշարժից հետո փորձագետները շենքերի վնասներ չեն հայտնաբերել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում