Երևանում բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը

Երևանում բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել Երևանի շենքերից մեկի չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին ասվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում