Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Սարգիս Գ.-ն, որը հուլիսի 1-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սարգիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում