Նեթանյահուն հույս ունի լուծել Բայդենի հետ բոլոր տարաձայնությունները

Նեթանյահուն հույս ունի լուծել Բայդենի հետ բոլոր տարաձայնությունները

Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի լուծել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բոլոր տարաձայնությունները նրա հրապարակային նախազգուշացումից հետո, որ Վաշինգտոնը կդադարեցնի զենք մատակարարել Իսրայելին, եթե Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում լայնամասշտաբ գործողություն սկսվի:

«Ես Ջո Բայդենին ճանաչում եմ երկար տարիներ՝ 40 կամ նույնիսկ ավելի, մենք ունեինք տարաձայնություններ, և մենք կարողացանք դրանք հաղթահարել», - ասել է նա  Merit Street Media հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք կանենք այն, ինչ պետք է անենք մեր երկիրը պաշտպանելու համար, և դա նշանակում է պաշտպանել մեր ապագան», - ասել է Նեթանյահուն՝ նկատի ունենալով Ռաֆահ քաղաքում տեղի ունեցած գործողությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում