Մերկելի թեկնածությունն առաջարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի դերի համար

Մերկելի թեկնածությունն առաջարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի դերի համար

Գերմանիայի Բուդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը ԳԴՀ-ի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունն առաջարկել Է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար: Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել Է 16 տարի, 2005-ից մինչեւ 2021 թվականը:

«Նա հակամարտության երկու կողմի մոտ հեղինակություն ունի, որն անհրաժեշտ Է իրադրությունը հանդարտեցնելու համար»,-ասել Է Բարչը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում: Նրա կարծիքով, կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն այն միջնորդական դերը չի խաղում, որը կատարել Է Մերկելը: Այդ կապակցությամբ Բարչը երկրի ներկայիս կառավարությանն առաջարկել Է «Ֆրանսիայի հետ համատեղ Մերկելին որպես հնարավոր խաղաղարար միջնորդ ընտրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»:

Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ: Մոսկվան քանիցս հերքել Է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակաքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում