Ճապոնիայի հարավ-արևմուտքի գրեթե 17 հազար բնակչի խորհուրդ է տրվել տարհանել թայֆունի պատճառով

Ճապոնիայի հարավ-արևմուտքի գրեթե 17 հազար բնակչի խորհուրդ է տրվել տարհանել թայֆունի պատճառով

Երկուշաբթի օրը Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի պրեֆեկտուրայի առնվազն 16,900 բնակիչ շտապ տարհանման մասին խորհուրդ են ստացել տեղական իշխանություններից, քանի որ «Աերե» թայֆունը մոտենում է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Ճապոնիայի օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ հուլիսի 5-ին թայֆունը կարող է հասնել հարավարևմտյան Կյուսյու կղզի, որտեղ գտնվում է Միյաձակի պրեֆեկտուրան։ Ավելին, ըստ կանխատեսումների, թայֆունը կանցնի արևելյան ուղղությամբ և կարող է ազդել Ճապոնիայի կենտրոնական հատվածի վրա, ներառյալ Տոկիոն։

 Այս առնչությամբ օդերևութաբանները զգուշացնում են երկրի այս հատվածներում հորդառատ անձրևների, բուռն քամիների և փոթորկի ալիքների առաջացման հավանականության մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում