Ֆրանսիան մտահոգված է 6 հայ զինվորի գերեվարմամբ

Ֆրանսիան մտահոգված է 6 հայ զինվորի գերեվարմամբ

Ֆրանսիան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններով և մայիսի 27-ին վեց հայ զինվորի գերեվարմամբ: Հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Փարիզը կողմերին առավելագույն զսպվածության և սադրանքներից խուսափելու կոչ է անում: Սահմանազատում և սահմանագծում պետք է արվեն բանակցությունների միջոցով՝ նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում