«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում քննչական գործողություններն ավարտվել են. ինչպիսին են արդյունքները
 
            «Reebok» և «Gold’s gym» սպորտային ակումբներում քննչական գործողությունները ավարտվել են, ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Մարզասրահների բնականոն գործունեությունը շարունակվում է»,- հայտնեցին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն գործողություններ էր իրականացնում «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ