Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ծավալուն գրառմամբ մեկնաբանել է Իրանի վրա Իսրայելի հարձակումները։
«Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու, ես տվել եմ շանս շանսի հետևից: Բայց որքան էլ նրանք փորձեցին, նրանք պարզապես չկարողացան դա անել: Որոշ իրանցի՝ կոշտ գծի կողմնակից պաշտոնյաներ զվարթ տեսք ունեին, բայց նրանք պարզապես չգիտեին, թե ինչ է սպասվում: Նրանք բոլորը հիմա սպանված են, և դա միայն ավելի է բարդանալու:
Արդեն շատ մահեր ու ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա վերջ տալու այս կոտորածին:
Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն»,- հավելել է Թրամփը։
Կարծիքներ