Ինչ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, ով էլ գա, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Ինչ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, ով էլ գա, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի անոնսը, որտեղ վերջինս խոսել է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպման մասին նաև։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե եղել է հրապարակում, որի համաձայն, այդ հանդիպման ժամանակ նախագահներից մեկը առաջարկել է ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը, Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանում է․

«Շնորհավորում եմ գրողին, ես չգիտեմ, ով է գրել, բայց չեմ մեկնաբանում։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

Հարցին, թե ընդդիմադիր կողմի թեզն այն է, որ՝ նա չի կարող, թող գնա, մենք կգանք և կփոխենք վիճակը՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է․

«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես տեսնում եմ խնդիր, այդ բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում