Չկա Երևան-Բաքու այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չշոշափվի հայ գերիների հարցը. վարչապետ

Չկա Երևան-Բաքու այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չշոշափվի հայ գերիների հարցը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։

«Ես իմ չկարդացածը և իմ չլսածը չեմ մեկնաբանի, որովհետև չգիտեմ՝ ինչ է գրված, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,- ասաց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում