Իրանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 20,9 հազար մարդ բնակչությամբ Քիշ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ