Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ սահմանների անվտանգության ապահովման համար. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ սահմանների անվտանգության ապահովման համար. ՀՀ վարչապետ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները մշտապես վերագրում է Հայաստանին: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության ապահովման համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ ժամը 18:45-ին, նույնպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում