Ռուսաստանում Ղազախստանի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել

Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաեւին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Աստանայում Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլեւսկու հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում Վրուբլեւսկին ասում է, որ ուկրաինական ռեժիմը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրուբլեւսկին հրավիրվել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, նրա հայտարարությունների առնչությամբ բողոք է արտահայտվել։ Սեպտեմբերի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ դեսպանը իշխանությունների պահանջով Ղազախստանից հեռացել է։
Մոսկվան վրդովված է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի շուրջ իրավիճակի զարգացմամբ, նշել է Զախարովան՝ հայտնելով, որ չնայած Աստանայի հավաստիացումներին, որ Վրուբլեւսկին անդառնալիորեն կլքի Ղազախստանը ամենակարճ ժամկետում եւ «երբեք չի վերադառնա» Աստանա, խոստումները չեն կատարվել:
Կարծիքներ