Ռեալում խաղալը դրախտային հաճույք էր․ Իգուաին

Ռեալում խաղալը դրախտային հաճույք էր․ Իգուաին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը վերհիշել է «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանը։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։

««Ռեալը» պատմության լավագույն ակումբն է։ Այն ՉԼ 14 հաղթանակ ունի, դա ռեկորդ է։

Հայտնվել այդ ակումբում 19 տարի ու մինչև 26 տարեկան այնտեղ խաղալն ինձ համար դրախտային հաճույք էր։ «Ռեալից» լավ ոչինչ չկա»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում La Nacion-ը։

Իգուաինը մադրիդյան ակումբում խաղացել է 2007-2013 թվականներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում