Արցախի Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Արցախի Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Մայիսի 24-ին՝ ժամը 17։08-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել են անվտանգ տարածք։

ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում օձ նկատելու դեպքում ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ`911, 101 կամ 112 հեռախոսահամարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում