Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Տաթև համայնքի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս մեկ անձ երկու ամսով կալանավորվել են:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), և 1 անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)» հոդվածներով:

Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Այդ միջադեպի հետևանքով 34-ամյա աղջիկ է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը, որն այնքան է ծեծված եղել, որ դեմքը եղել է անճանաչելի, նաև մուրճով վնասել են երիտասարդի ոտքը:

Նրանց հայրը պնդել է, որ վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը:

Վերջինս, ըստ բողոքող կողմի, անձնական հարցեր ունի ծեծի ենթարկված երիտասարդների հոր հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում