Մակեդոնիայի հետ խաղին նույնպես մոտենալու ենք նույն ցանկությամբ. Կապարոս

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն:
Խաղից հետո տպավորություններով է կիսվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին: Հիանալի հանդիպում անցկացրին: Նրանք ցույց տվեցին, որ մեծ սեր ու քաջություն ունեն իրենց երկրի պատիվը պաշտպանելու համար: Գիտեինք, որ բարդ էր լինելու, քանի որ մրցակիցը գերազանց հավաքական ունի:
Այստեղից միանգամից կմեկնենք Կիպրոս: Մեզ բարդ խաղ է սպասվում նաև Մակեդոնիայի դեմ: Մակեդոնիայի դեմ խաղին էլ մոտենալու ենք նույն ցանկությամբ ու նպատակով, ինչպես այս խաղին»,- ասել է Կապառոսը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: Հաղթանակի դեպքում Կապառոսի թիմը դուրս կգա խմբից
Կարծիքներ