Բելառուսի մեկուսարաններում ցուցարարների բռնաբարության դեպքեր են գրանցվել. տեսանյութ

Բելառուսի մեկուսարաններում ցուցարարների բռնաբարության դեպքեր են գրանցվել. տեսանյութ

Բելառուսի մեկուսարաններում աղջիկների բռնաբարության դեպքեր են գրանցվել: Բռնության ենթարկավծները օգոստոսի 9-ից 13-ը հակակառավարական ցույցերի ընթացքում բերման ենթարկված 16 և 16-ից բարձր տարիքի աղջիկներ ու կանայք են: Սեռական ոտնձգությունն, ըստ ցուցմունքների, իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները: Տուժածները վկայություն են տվել, բռնության փաստերը հաստատել են նաև աղջիկների հետ աշխատած հոգեբաններն ու գինեկոլոգները։ Ըստ բժշկական հետազոտությունների՝ աղջիկներից մեկն ունի լուրջ վնասվածք, մյուսները հոգեբանական ծանր վիճակում են: և ոչ բոլոր զոհերն են պատրաստ հրապարակավ խոսել կատարվածի մասին: Այժմ բժիշկներն ու հոգեբանները աշխատում են նրանց հետ` իրենց անզորությունն ու մեղքի զգացումը հաղթահարելու ուղղությամբ: Տեղեկատվությունը պաշտոնապես դեռ հաստատված կամ հերքված ուժային կառույցների կողմից, սակայն կատարվածի մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Նշենք, որ Բելառուսում Լուկաշենկոյի կառավարման դեմ ցույցերը շարունակում են՝ անկախ կառավարության գործադրած ջանքերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում