Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի թուրքական «Ֆեներբախչեն»

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կտեղափոխվի Թուրքիա։
Ինչպես տեղեկացնում է Haber Global-ը, 62-ամյա մասնագետը գլխավորելու է «Ֆեներբախչեն»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել։ Սպասվում է, որ Լյովի պայմանագիրը թուրքական ակումբի համար կգործի երեք տարով։ «Ֆեներբախչեում» գերմանացին փոխարինելու է Վիտոր Պերեյրային։
Կարծիքներ