SpaceX-ն ավարտել է աշխարհի ամենամեծ հրթիռի կառուցումը. տեսանյութ

SpaceX-ն ավարտել է աշխարհի ամենամեծ հրթիռի կառուցումը. տեսանյութ

SpaceX-ը՝ միլիարդատեր Իլոն Մասկի տիեզերական ընկերությունը, ավարտել է Starship հրթիռի լիարժեք նախատիպի կառուցումը։ Սարքն արդեն պատրաստ է ուղեծրային առաջին թռիչքին։ Այս մասին հայտնում է NASA Spaceflight Youtube ալիքը։

SpaceX-ի միացումը Starship 20 նախատիպի հետ, որը հագեցած է վերջին Super Heavy Booster 4-ով, ցուցադրվել է ուղիղ եթերում:

Հրթիռի ընդհանուր բարձրությունը հասնում է 120 մետրի։ Դրա կառուցման համար օգտագործվել է 140 մետրանոց աշտարակ՝ ռոբոտացված ձեռքերով, որոնք վայրէջքի ժամանակ կբռնեն հրթիռի առաջին աստիճանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում