Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի եւ ժողովրդի վրա. Ռիչարդ Մադլենյան

Ռիչարդ Մադլենյանը գրել է.
Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Դուք հասկանում եք՞՝ ՀԷՑ-ի հետ կապված իմ այսօրվա փոստից անմիջապես հետո ՀԷՑ-ը արձագանքու՜՜՜՜՜ է։ Զանգահարում են եւ ճշտում են, թե ինչ խնդիր ունենք։ Սա անհավատալի՜ է…
Սա երազ է… Սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է… Այ քեզ անակնկալ։
Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի եւ ժողովրդի վրա։ Ռուսական տիղմահոտը իբրեւ թթվածին օգտագործած ամիոբաներ, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԷՑ-ին եւ նրա նոր ղեկավարությանը եւ հուսով եմ՝ մեր փողոցի հարցը կկարգավորվի։
Կարծիքներ