Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության օրվա առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր էջ է Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի քաջության և վճռականության մասին։ Մաղթում եմ մեր ընկերներին հետագա առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում