Պեկին-2022. գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում
 
            Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Նատան Չենը համաշխարհային ռեկորդ է սահմանել Պեկինի Օլիմպիական խաղերում:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքում Չենն արժանացել է 113,97 միավորի, որը համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս համաշխարհային ռեկորդ էր համարվում 111, 82 միավորը, որը տրվել էր 2020 թվականին Յուձուրու Հանյույին:
Այժմ Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Նատան Չենն է: Տղամարդկանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 10-ին:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ