Սիրելի՛ կանայք, ձեր ձեռքը վերցրեք այս կարևոր ոլորտը․ Անդրեասյանը՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու կանանց առաջնահերթության մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու կանանց առաջնահերթությանն ու գրել.
«Սիրելի կանայք, կարծում եմ՝ այսօր տեղեկացաք, որ առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։
Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։
Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 6-ին տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար:
«Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»,-ասել էր վարչապետը:
Կարծիքներ