Մեքսիկայի հարավում անհայտ անձինք առևանգել և սպանել են յոթ մարդու

Մեքսիկայի հարավում անհայտ անձինք առևանգել և սպանել են յոթ մարդու

Մեքսիկայի հարավում գտնվող Յուկատան նահանգում անհայտ հանցագործներն առևանգել և սպանել են յոթ մարդու։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են շաբաթ օրը Չիկինզոնոտ թաղամասի ռանչոյում, հայտնում է El Sol de Mexico թերթն իր կայքում։

Տարածք են ժամանել ոստիկանական և ցամաքային լրացուցիչ ուժեր, և որոնողական աշխատանքներ են տարվում սպանդին առնչվողների համար: Տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռ չի ստացվել։

Յուկատանը համարվում է Մեքսիկայի ամենաանվտանգ նահանգը։ 2021 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ հանցագործների ձեռքով մահացել է 42 մարդ։ Համեմատության համար նշենք, որ երկրի կենտրոնական հատվածում գտնվող Գուանախուատո նահանգում բռնության զոհ է դարձել ավելի քան 3,5 հազար մարդ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում