Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը:
Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման:
Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը ևս հատկացվել է Կառավարության կողմից:
Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաև տեխնիկական այլ միջոցներ:
Կարծիքներ