Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին և կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, եթե կաթնագույն է, դեղնավում կամ մոխրագույն, նշանակում է այն այլևս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ և առանց ճաքերի:

Եթե հաստ կճեպով հավկիթը արտահայտված ցան ունի, ապա վերջինս թարմ չէ: Հավկիթը չպետք է կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից և կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ:  Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն այնուամենայնիվ կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրեք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ, ուրեմն մի օգտագործեք այն:

Ինչպես նաև կարելի է պարզապես թափահարել ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, եթե շարժման ձայն լսվեց` հավկիթը թարմ չէ: Բացի այդ կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխանվեց սպիտակուցին, ուրմեն վերջինս թարմ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում