ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են եկել և´2013-ին և´2014-ին. ԱԱԾ
ԱԱԾ-ից Civic.am-ին հայտնել են, որ ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են եկել և´2013-ին և´2014-ին
Ինչպես ավելու վաղ հայտնել էինք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել էր Civic.am-ի՝ փետրվարի 18-ին ստացված հարցմանը՝ տեղեկացնելով, որ հարցման մեջ հիշատակված անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նրանք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և երկրից դուրս են եկել «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ։ Նշվում է նաև, որ տվյալ անձինք նախկինում ևս այցելել են Հայաստան։
Միաժամանակ ծառայությունը հայտնել է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։


Կարծիքներ