Մադուրոն և նրա կինը առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք անցած շաբաթ ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել և տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ, առաջին անգամ ներկայացել են Նյու Յորքի դաշնային դատարան։
Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել նարկոահաբեկչության, կոկաինի ապօրինի վաճառքի, ինչպես նաև Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու մտադրության հոդվածներով։ Դատարանում Մադուրոն և նրա կինը հայտարարել են, որ չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները։
«Ես ազնիվ մարդ եմ և շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը»,– հայտարարել է Նիկոլաս Մադուրոն։
Սիլիա Ֆլորեսի փաստաբանը դատարանին հայտնել է, որ ձերբակալության ընթացքում նրա պաշտպանյալը վնասվածքներ է ստացել և բժշկական զննման անհրաժեշտություն ունի։


Կարծիքներ