Փորձում են եկեղեցին օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար. թույլ չենք տալու

Փորձում են եկեղեցին օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար. թույլ չենք տալու

Քրիստոնեկան և պետական ահա այս հանգրվանից մեզ ետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի հետ և մեզ պետք է կայացնել որոշումներ:

Այս մասին ուխտերթի ավարտին ունեցած ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր, և ոչ միայն  այսօր, մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար:

Ես որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու:

Այսօր շատ են ասում՝ թե Կառավարությունը գործում է եկեղեցու դեմ: Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև Կառավարությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում