Սպիտակ տանը հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին

Սպիտակ տանը հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին

ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու գերիների փոխանակումը, որն արդեն սկսվել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Սպիտակ տան  ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

CNN-ի տեղեկություններով՝ պատժամիջոցներ կսահմանվեն Հետախուզության նախարարության և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկատմամբ:

«Դրանք (պատժամիջոցները) կապված են Իրանում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորման հետ»,- ասել է Քիրբին հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հաստատել է, որ Իրանը սեպտեմբերի 18-ին ազատ է արձակել հինգ ամերիկացիների՝ նույն թվով Իրանի քաղաքացիների և 6 միլիարդ դոլարի ապասառեցման դիմաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում