Պենտագոնը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի սրումից դեռ կարելի է խուսափել

ԱՄՆ-ում դեռևս կարծում են, որ կան դիվանագիտական ուղիներ՝ կանխելու Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի CNN- ի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
ԱՄՆ իշխանությունները այն կարծիքին են, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինայի տարածք շատ կարճ ժամանակում։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան», - ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար իրադարձությունների զարգացման նախընտրելի տարբերակը դիվանագիտական կարգավորումն է։ «Մենք կենտրոնացած ենք դիվանագիտական գործընթացի համար ժամանակ և տարածք տրամադրելու վրա, և մենք վստահ ենք, որ դրանք պահպանվում են», - ասել է Քիրբին։
Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց իր մտադրության մասին՝ մոտ 1000 ամերիկացի զինծառայող Գերմանիայից Ռումինիա տեղակայելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ 2000 ԱՄՆ-ից Գերմանիա և Լեհաստան:
Կարծիքներ