Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Ղրղզստանի կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:

Ապրիլի 11-ի հանրաքվեի արդյունքում ընդունվել է երկրի նոր Սահմանադրությունը, որի համաձայն՝ երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի: Համաձայն նոր մայր օրենքի՝ կառավարությունը վերափոխվել է նախարարների կաբինետի: Դրա ղեկավարը միևնույն ժամանակ հանդիսանում է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում