Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Հրաչիկ Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում