Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում․ մանրամասներ

ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթի շրջանակներում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ վերջինս հարցաքննվում է այս պահին և ունի վկայի կարգավիճակ։
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում:
Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
Կարծիքներ