Եղանակը կփոխվի. ՀՀ տարածքում սպասվում են առատ տեղումներ, թաց ձյուն ու ջերմաստիճանի անկում

Եղանակը կփոխվի. ՀՀ տարածքում սպասվում են առատ տեղումներ, թաց ձյուն ու ջերմաստիճանի անկում

Երևան քաղաքում՝ մարտի 19-ին երեկոյան, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, 20-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

ՀՀ տարածքում՝

Երևանում՝

Հետևեք մեզ նաև Տելեգրամում