Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 23 հազար 664-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 23 հազար 664-ով: Մահացել Է 42 մարդ:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 1 միլիոն 250 հազար 108 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 8326 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 1 միլիոն 38 հազար 391 հիվանդ: Մահացել Է 15 հազար 102 մարդ:
Մեկ օրում արվել Է 77 հազար 584 թեստ, այդ թվում 47 հազար 972-ը՝ հակագենի եւ 129 հազար 612-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 30,05 տոկոսշ վերջին 14 օրում՝ 24,27 տոկոս, վերջին յոթ օրում՝ 27,36 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 736 հազար 590 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 5 հազար 411 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 37 քաղաքացի, ստացիոնարներում՝ 5723, քովիդ-հյուրանոցներում՝ 1969 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ