Ավստրալիան ուսումնասիրում է Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու հնարավորությունը

Ավստրալիան ուսումնասիրում է Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու հնարավորությունը

Ավստրալիան դիտարկում է Ուկրաինային օգնությունն ավելացնելու հարցը, այդ թվում՝ Bushmaster զրահամեքենաների լրացուցիչ առաքման միջոցով: Այս մասին երեքշաբթի հայտարարեց փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը։

Նրա խոսքով՝ Ավստրալիան «նոր ուղիներ է փնտրում Ուկրաինային աջակցելու ռուսական ներխուժման ֆոնին և ուսումնասիրում է այս երկրին օգնության ընդհանուր ծավալի մեծացման հնարավորությունը»։ «Ուկրաինայի խնդրանքը՝ Bushmaster զրահատեխնիկայի լրացուցիչ խմբաքանակ ուղարկելու և աջակցության այլ եղանակներ ուղարկելու վերաբերյալ, քննարկվում են», - ասել է Մարլեսը Կանբերայում լրագրողների հետ ունեցած ելույթի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում