Տուվայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տուվայի Տոջինսկի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ չկան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հանրապետական ծառայությունը։
«2022 թվականի փետրվարի 11-ին ժամը 05:15-ին (Հայաստանի ժամանակով 02:15-ին) 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոջա շրջանի Տորա-Խեմ գյուղից 62 կմ հարավ-արևելք: Զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնում են Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Բնակչության կենսապահովման հաստատությունները նորմալ աշխատում են, ավելացրել են ծառայությունից։
Կարծիքներ