Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ

Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1888 թվականին և խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-ական թվականներին, փակվել է, գմբեթը ավերվել է, և վերածվել է պահեստի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023-ին Կառավարության որոշմամբ միջոցներ հատկացվեցին՝ 64 միլիոն դրամ, եկեղեցին վերականգնելու համար, և այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա և Կիրանցի սահմանազատված հատվածում: Սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է, և այս առթիով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, որովհետև նրանց աշխատած և պետական բյուջե վճարած միջոցներից է, որ Կառավարությունը հնարավորություն ունեցավ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերականգնել:

Եկեղեցին օծված է, և այսօրվանից այնտեղ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ:

Աստված պահապան ՀՀ-ին, Աստված պահապան ԿԻիրանցին»,- ասել է վարչապետը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում