Առկա են և՛ ֆինանսներ, և՛ ռեսուրսներ, որպեսզի սպորտն ավելի մասսայական դառնա․ Կարեն Գիլոյանն այցելել է Արագածոտնի մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ:
Այս մասին տեղեկացնում է նախարարությւան Ֆեյսբուք-ի էջը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը: Գիլոյանը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով երեխաներ հնարավորություն կունենան զբաղվելու սպորտով, իսկ հետագայում գուցե նաև համալրեն մեդալակիր մարզիկների թիվը:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ առկա են բոլոր պայմանները՝ թե՛ ֆինանսներ, թե՛ մարդկային ռեսուրսներ, որպեսզի մարզում սպորտն ավելի մասսայական դառնա, տեղի մարզիկներն ավելի մեծ հաջողություններ ունենան, և Արագածոտնի մարզը որոշ մարզաձևերի առումով շատ ավելի մրցունակ դառնա:
Կարծիքներ