Ի հիշատակ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի զոհերի՝ Վրաստանում խոնարհվել են պետական դրոշները.տեսանյութ

Ի հիշատակ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի զոհերի՝ Վրաստանում խոնարհվել են պետական դրոշները.տեսանյութ

Վրաստանում այսօր խոնարհվել են բոլոր պետական գերատեսչությունների շենքերի դրոշները: Խոնարհվել են խորհրդարանի, կառավարության, արտերկրում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ պետական կառույցների շենքերի վրայի դրոշները:

Ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, նախօրեին պետական դրոշի խոնարհման արարողություն է տեղի ունեցել նաև նախագահական նստավայրում: Վրաստանի նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սալոմե Զուրաբիշվիլին հարգել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել են ազգային հերոս Գիորգի Անցուխելիձեի ընտանիքի անդամները: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր: Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում