Ընտրությունների օրը Մինսկում կապը եւ ինտերնետն ամբողջությամբ կանջատեն․ ԶԼՄ

Ընտրությունների օրը Մինսկում կապը եւ ինտերնետն ամբողջությամբ կանջատեն․ ԶԼՄ

Բելառուսում նախագահական ընտրությունների օրը կապը եւ ինտերնետն ամբողջությամբ կանջատեն, հայտնում է «Московский комсомолец»-ը:

Բջջային ընկերության աշխատակցի խոսքերով՝ օգոստոսի 9-ին ինտերնետը, բջջային կապը եւ ֆիքսված հեռախոսները կանջատեն:

«Մենք արդեն հրահանգ ենք ստացել, եւ ղեկավարությունը խորհուրդ է տվել աշխատել ինչպես կստացվի: Բայց, ամենայն հավանականությամբ, կփակենք: Խանութների մեծ մասը այդպես է որոշել»,- հավելել է նա:

Այս պահին հայտնի է, որ կապը կանջատվի միայն Մինսկում: Ընդ որում, ընդհատումները կարող են սկսվել արդեն օգոստոսի 8-ի երեկոյան:

Նշվում է, որ բջջային կապի ընկերության աշխատակցի խոսքերը հաստատել են Մինսկի կենտրոնական հյուրանոցներից մեկում:

«Հյուրանոցների բոլոր աշխատակիցներին տեղեկացվել է, որ օգոստոսի 9-ին հյուրանոցում ինտերնետ չի լինելու»,- հայտնել են այնտեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում