Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետի զգուշացումը Բաքվին

Չենք հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի  Զինված  Ուժերի  Գլխավոր  Շտաբի  պետի  զգուշացումը  Բաքվին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:

«Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում