«ՀԷՑ»-ի գնահարցման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն ներգրավվածություն ապահովելու հանարավորության մասին:
Գնահարցման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ոլորտում տնտեսվարող շուրջ 70 ընկերություններ: Այս մասին տեղեկացնում են «ՀԷՑ» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից։
«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության պատասխանատու ստորաբաժանումները կապ կհաստատեն մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների հետ, կտրամադրեն գնման առարկաների տեխնիկական բնութագրերը, որից հետո չորս աշխատանքային օրերի ընթացքում վերջիններիցս կակնկալվի գնառաջարկների ներկայացում: Ներկայացված գնառաջարկները հիմք կհանդիսանան ձեռք բերվող ծառայությունների և ապրանքների նախահաշվային արժեքների ձևավորման համար:
«Հայտնում ենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար նախագծային աշխատանքների և ուժային մալուխների ձեռբերման նպատակով գնահարցման փուլի ամփոփումից հետո սահմանված կարգով կհայտարարվի 5 մրցութային գնման գործընթաց՝ տարբեր չափորոշիչներով»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ