Մյուլլերը ռեկորդակիր է Գերմանիայի չեմպիոնության քանակով

Մյուլլերը ռեկորդակիր է Գերմանիայի չեմպիոնության քանակով

Կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը ռեկորդակիր է Գերմանիայի առաջնության տիտղոսների քանակով: Այս մասին գրում է Armsport.am֊ը։

«Բավարիան», Բունդեսլիգայի 31-րդ տուրում հաղթելով Դորտմունդի «Բորուսիային» (3:1), 10-րդ անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն։

Մյուլլերի համար այս չեմպիոնությունը տասնմեկերորդն էր. սա երկրի ռեկորդ է: Նա առաջ էր անցել իր նախկին խաղընկեր Դավիդ Ալաբայից, ով նախորդ ամառ տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Մյուլերը Բունդեսլիգան հաղթել է 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 և 2022 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում