Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ Կիրանցում թիրախավորել են Հանրային հեռուստաընկերության անձնակազմին։

Դանիելյանը հայտարարեց, թե Առաջին ալիքին արտոնություններ ունի և մուտք է գործելու գյուղ, սակայն իրենք թույլ չեն տալու դա իրականացնել։

Վերջիներս շրջափակել էին տարածքում գտնվող մեքենան, լուսանկարահանում և տեսանկարահանում էին ներսում գտնվող անձնակազմին՝ վանկարկելով՝ «ամոթ»։

Դանիելյանը նշեց, որ հերթական արձանագրում են անում․ «Իրենց քթներից է գալու, խայտառակ ենք անելու»։

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատողները, սակայն, հայտարարեցին, որ որևէ մեկը չի կարող մուտք գործել գյուղ և մուտք չի գործել։

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա աջակիցները այսօր մեկնել են Կիրանց, նրանք փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և գնալ գյուղ: Այնտեղ են նաև երեկվանից Կիրանցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում