Ուիթքոֆը մեկնել է Իսրայել․ Թել Ավիվը կներկայացնի իր առաջարկները Իրանի վերաբերյալ

Ուիթքոֆը մեկնել է Իսրայել․ Թել Ավիվը կներկայացնի իր առաջարկները Իրանի վերաբերյալ

Սպասվում է, որ երեքշաբթի օրը նա հանդիպումների շարք կունենա Իսրայելի վարչապետի և երկրի անվտանգության համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, գրում են իսրայելական ԶԼՄ-ները։

Այցից առաջ Իսրայելի ուժային կառույցների աղբյուրները հանդիպումը բնութագրում են որպես «պատմական հնարավորություն»՝ կամ Իրանի իշխանությունների ռազմական տապալման, կամ լայնածավալ համաձայնագրի կնքման համար, որը կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը ամբողջ Մերձավոր Արևելքում։

Իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին կներկայացվեն չորս առանցքային սկզբունքներ, առանց որոնց Իրանի հետ որևէ համաձայնագիր անընդունելի է համարվում․
▪️ հարստացված ուրանի փոխանցում,
▪️ ուրանի հարստացման լիակատար դադարեցում,
▪️ հրթիռային ծրագրի սահմանափակում,
▪️ պրոքսի-խմբավորումներին աջակցության դադարեցում։

Միևնույն ժամանակ, Իսրայելում մտահոգություն կա, որ ամերիկյան կողմը կարող է չպնդել ուրանի հարստացման լիակատար դադարեցման վրա։

Իսրայելական շրջանակներում նաև կարծում են, որ նույնիսկ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում ԱՄՆ-ը կարող է ընտրել գործողությունների ռազմական տարբերակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում