Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի: Պոկում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է112 կգ, 116 կգ, 123 կգ: Այս ձևում նա կրկին առաջինն է եղել:
Երկամարտի 214 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է:


Կարծիքներ